National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
19.12.2017
«Առաջարկում եմ 2018 թվ. Գերմանիայում եւ ԵՄ այլ երկրներում կազմակերպել Հայոց ցեղասպանության նյութերի ցուցադրություն». Էդուարդ Շարմազանով
1 / 3

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 19-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերին, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմասի Շրափելին եւ նրանց ուղեկցող անձանց:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արդյունավետ է գնահատել հայ-գերմանական համագործակցության ներկա ընթացքը եւ կարեւորել գերմանացի գործընկերների նպաստաբեր աշխատանքը մեր երկրում:

ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել ԳԴՀ Բունդեսթագին՝ 2016 թվականի հունիսի 2-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման համար եւ այս համատեքստում անդրադարձել ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ցեղասպանության կանխման եւ պատժման կոնվենցիային», որի 70-րդ տարին լրանում է եկող տարի: «Առաջարկում եմ ՄԱԿ-ի հոբելյանական 70-րդ տարվա առթիվ Բունդեսթագում կազմակերպել Հայոց ցեղասպանության նյութերի ցուցադրություն»,-ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային մտահոգիչ հարցերին:

Էդուարդ Շարմազանովը հյուրերին ներկայացրել է ԼՂ հակամարտության առանձնահատկությունները՝ մասնավորապես նշելով. «Արցախն անջատվել է ոչ թե Ադրբեջանից, այլ Խորհրդային Միությունից: Արցախի ժողովուրդը Խորհրդային Միությունից անջատվել է այն նույն օրենքների շրջանակում, ինչ ԽՍՀՄ մնացած երկրները, որոնց մի մասն այսօր Եվրամիության անդամ է»: Այս համատեքստում զրուցակիցները կարեւորել են խնդրի խաղաղ կարգավորումը՝ հիմնված բանակցային գործընթացի վրա, ինչից, ըստ զրուցակիցների, համառորեն խուսափում է Ադրբեջանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաեւ օրերս ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին եւ հույս հայտնել, որ Գերմանիայի խորհրդարանը հնարավորինս արագ կվավերացնի Հայաստանի համար կարեւոր այս փաստաթուղթը: Ըստ նրա՝ Հայաստանն ընթանում է ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի հետ հարաբերությունները համադրելու, այլ ոչ թե հակադրելու ճանապարհով: «Հայաստանը ցույց տվեց, որ ընթանում է ժողովրդավարության ճանապարհով, եւ ինստիտուցիոնալ բարեփոխումները պետք է լինեն շարունակական»,-ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Բունդեսթագի պատգամավոր, Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ առանձնապես կարեւորել Հայաստանի հետ Գերմանիայի համագործակցությունը: Գերմանացի պատգամավորն անհրաժեշտ է համարել ԼՂ հակամարտության խաղաղ բանակցային գործընթացը եւ այդ հարցին ուղղված տարատեսակ ջանքերի գործադրումը:

Քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am